Skip to content
Opens in a new window
IT շաբաթ․ ԲՏ ոլորտի ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը Քամ Ղաֆարիանն է
15 October 2026

IT շաբաթ․ ԲՏ ոլորտի ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը Քամ Ղաֆարիանն է

Իմ ռադիո

About

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2026 թվականիդափնեկիրը «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր, ճարտարագետ և գործարար Քամ Ղաֆարիանն է։Փոքր տարիքում տեսնելով «Apollo 11»-ի պատմական վայրէջքը Լուսնի վրա՝ Քամ Ղաֆարիանն այնպես է տպավորվել, որ իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է տիեզերական տեխնոլոգիաներիզարգացմանը։ 2024 թվականի փետրվարին՝ Լուսնի վրա ամերիկյան վերջին վայրէջքից ավելիքան կես դար անց, «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը վայրէջքկատարեց Լուսնի հարավային բևեռային շրջանում։ «Axiom Space»-ը, որի համահիմնադիրն ու գործադիր նախագահը Քամ Ղաֆարիանն է,  NASA-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն հետ համագործությամբ իրականացնում է մի շարք նշանակալի նախագծեր, այդ թվում՝ կոմերցիոնանձնակազմով տիեզերական առաքելությունների և կոմերցիոն ուղեծրային ենթակառուցվածքի ստեղծման ծրագրեր։